Թեո Ուոլքոթը յուրօրինակ կերպով է նշել հաղթանակը երկրպագուի հետ. տեսանյութ
Անգլիայի Գավաթի 3-րդ փուլում «Սանդերլենդին» 3:1 հաշվով հաղթելուց հետո «Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլքոթը ուշագրավ կերպով է տոնել հաղթանակը:
Ֆուտբոլիստը մոտեցել է դաշտի եզրին, որտեղ մարզադաշտի անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս երկրպագուներից մեկին մոտենալ Ուոլքոթին: Դա խաղացողի սրտով չի եղել և նա որոշել է ինքնուրույն հարցը լուծել: