211652_close_icon
views-count21639 դիտում article-date 22:22 25-11-2019

Ավտովթար Երևանում. Ջրվեժում բախվել են «07»-ն ու Нива-ն. վերջինս դեպքի վայրից «թռցրել էին». Երևանի ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը կանխեցին ոչ միայն «07»-ի տանելը, այլև հայտնաբերեցին Нива-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի 7-րդ շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար և ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։ Մինչ փրկարարների ժամանումը, վիրավորին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ բախվել են ВАЗ 2121 մակնիշի 35 GP 109 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 36 MO 227 համարանիշի ավտոմեքենաները։ Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչ-որ անձինք Нива-ն դեպքի վայրից փախցրել էին և փորձում էին դեպքի վայրից հեռացնել նաև «07»-ը։ Ճանապարհային ոստիկանները դեպքի վայր ժամանած հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ կանխեցին ոչ միայն «07»-ի տեղափոխումը, այլև հայտնաբերեցին Нива-ն։ Նշված ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր