211652_close_icon
views-count40387 դիտում article-date 22:13 19-11-2016

Ավտովթար Երևանում. մարզահամերգային համալիրի մոտ բախվել են BMW-ն ու Mercedes-ը. «ոսկե երիտասարդները» BMW-ի վրայից թռցրել էին համարանիշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու վերջնամասում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, բախվել են BMW մակնիշի 35 CS 524 համարանիշի և Mercedes մակնիշի 20 CC 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցերը՝ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր