Հայաստանում եղանակը կտաքանա 4-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
Հայաստանի տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0712102001574589172591339.jpg[/img]
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0791528001574589162535305.jpg[/img]