15707 դիտում
19:03 06-12-2015
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում գործում է հզոր անտիցիկլոնը, որը իր ազդեցությունը կպահպնի մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ, դեկտեմբերի 7-12-ին ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սկսած վաղը ցերեկվանից օդային հոսանքները կփրեն հարավ-արևմուտքից և հանրապետություն կներթափանցեն համեմատաբար տաք օդային զանգվածներ, ինչի արդյունքում դեկտեմբերի 7-8-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Եթե այսօր Երևանում գիշերը գրանցել է -7…-8 աստիճան ցուրտ, ցերեկը +3..+4 աստիճան տաքություն, ապա դեկտեմբերի 8-ին օդի ջերմաստիճանի բարձացման արդյունքում գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի -4…-6, ցերեկը +7…+8 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը վերջրն երեք օրերին նորմայից ցածր էր 2-3 աստիճանով, ջերմաստիճանի բարձրացման արդյունքում այն արդեն կլինի նորմայի սահմաններում:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
3555 դիտում
14:00 24-11-2019
Հայաստանում եղանակը կտաքանա 4-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
2655 դիտում
16:22 30-01-2021
Հայաստանում եղանակը կտաքանա 5-6 աստիճանով
1210 դիտում
14:33 12-11-2023
Եղանակը կտաքանա 2-7 աստիճանով, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև
Այս բաժնից
2311 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
751 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
700 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի