211652_close_icon

Սկանդալային տեսանյութի առնչությամբ ժամանակավորապես դադարեցվել են Ճամբարակի ոստիկանապետի լիազորությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count17768 դիտում article-date 19:16 23-11-2019
Համացանցում տարածված սկանդալային տեսանյութի հետ կապված ժամանակավորապես դադարեցվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները։ Ոստիկանության լրատվական ծառայությունից այս առնչությամբ մասնավորապես հայտնում են. «NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։ Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որում քաղաքացիական հագուստով առերևույթ ոստիկանները մի քաղաքացու նկատմամբ բռնություն են կիրառում՝ ցուցմունք կորզելու նպատակով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր