211652_close_icon
views-count2412 դիտում article-date 10:36 22-11-2019

Ալեն Սիմոնյանն ուզում է արգելել եղևնիների վաճառքն Ամանորին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուզում է օրենսդրական փոփոխության միջոցով արգելել կտրված եղևնիների և այլ փշատերևների վաճառքը Ամանորին՝ թույլատրելով միայն փակ արմատային համակարգով ծառերի վաճառքը: Չնայած առաջին հայացքից սա բնապահպանական քայլ կարող է թվալ, սակայն ամբողջ աշխարհում տարածված է ամանորյա եղևնիների աճեցման պրակտիկան, երբ 4-5 տարեկան եղևնիները հատվում են, և դրանց փոխարեն աճեցվում են նորերը: Սա նույնպիսի գյուղատնտեսական ճյուղ է, ինչպես կաղամբի կամ լոլիկի աճեցումը: Ամբողջ աշխարհում տնկում և կտրում են նաև շինափայտի ու այլ նպատակներով նախատեսված անտառներ, և դա ամենևին չի համարվում հակաբնապահպանական, այլ ճիշտ հակառակը՝ կոչված է պահպանելու բնական անտառները: Այնպես որ, պետք չի ընկնել ծայրահեղությունների մեջ, այլ պետք է ընդօրինակել դրական փորձը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր