211652_close_icon
views-count1768 դիտում article-date 14:01 05-04-2019

Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն առաջարկում են աջակցություն տրամադրել 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներ, ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը մշակել են 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ուենցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին նախագիծ: Այն նպատակաուղղված է վերականգնել քաղաքացիական համերաշխությունը, քաղաքացիների խախտված սահմանադրական իրավունքները: «[url=https://https://armenpress.am/arm/news/970191.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը ներկայացրեց համահեղինակ Լենա Նազարյանը: «Նախագիծը ի սկզբանե եղել է 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում մարդկանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին: Սակայն մենք կառավարության հետ շաբաթներ շարունակ քննարկումներ ենք ունեցել, և համաձայնել ենք կառավարության առաջարկին՝ փոխել նախագիծը և դարձնել «2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին նախագիծ»:Կարծում եմ, որ նախագծի ընդունումն ունի հասարակական, քաղաքական նշանակություն, քանի որ այն համահունչ է անցումային արդարադատության շրջանակում նախատեսվող այն հնարավորությունների ստեղծմանը, որոնք նպատակաուղղած են վերականգնել պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը, քաղաքացիական համերաշխությունը: Նախագիծն ուղղված է քաղաքացիների խախտված սահմանադրական իրավունքների վերականգնմանը»-ներկայացրեց Նազարյանը: Նա նշեց՝ այդ իրադարձությունների ժամանակ 11 տարի անց տուժած անձինք պատշաճ ուշադրության չեն արժանացել, տարիներ շարունակ անտեսված լինելով և հարազատների կորստից հետո մինչ օրս սոցիալական, առողջական, հոգեբանական խորը խնդիրների առաջ են կանգնած: Նազարյանի կարծիքով՝ դա պատճառներից մեկն է, թե ինչու պետք է ընդունեն նախագիծը: Նազարյանը նշեց, որ նախկինում իրականում պետության կողմից աջակցություն տրամադրվել է , բայց եղել է տարբերակված մոտեցում՝ ոստիկանների և քաղաքացիների համար: «Տեղեկանքներ եմ ստացել, որոնք հավաստում են, որ եղել են տուժածների ընտանիքներ, որոնք ստացել և ստանում են մեծ աջակցություն՝ նպաստի տեսքով։ Սակայն կան մարդիկ, որոնք որևէ աջակցություն չեն ստացել՝ չհաշված մասնավոր նվիրատվությունները, օրինակ, հուղարկավորության հարցերը լուծելու համար։ Այս տարբերակված մոտեցումն անընդունելի է»,-ասաց փոխնախագահն ու շեշտեց՝ նախագիծն ուղղված է արդարության վերականգնմանը:

Նմանատիպ նյութեր