211652_close_icon
views-count15320 դիտում article-date 23:10 21-11-2019

Ես երբևիցե ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել, դրանցով պարծեցել և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ. Արթուր Վանեցյան. 168.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես երբևիցե ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել, ԱԱԾ բացահայտումներով պարծեցել և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ։ Այս մասին [url=https://168.am/2019/11/21/1208246.html]168.am[/url]-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։ Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հայտարարությանը, որ Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն և երբևէ թիմի անդամ չի եղել, իսկ բացահայտումներ անելը պարծենալու առիթ չեն, դա ԱԱԾ տնօրենի պարտականությունն է, Արթուր Վանեցյանն ասաց. «Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ ԱԱԾ տնօրենը ի պաշտոնե ուղղակի չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ։ Առհասարակ ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը։ Անվտանգության ծառայության ուղիղ պարտականությունն է ապահովել երկրի և ժողովրդի անվտանգությունը»։ Ինչ վերաբերում է բացահայտումներին ու պարծենալուն, Վանեցյանը նշեց, որ ի տարբերություն բոլորի՝ ինքը երբևիցե ԱԱԾ բացահայտումներով չի պարծեցել. «ԱԱԾ բացահայտումներով պարծեցել և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ»։ Վանեցյանն ընդգծեց, որ երբ առաջիկայում ԱԺ բերվի օրինագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները պետք է դառնան քաղաքական, իր այս հայտարարությունից հետո Արեն Մկրտչյանը պետք է դեմ քվեարկի և դեմ խոսի օրենքի ընդունմանը. «Որովհետև անթույլատրելի է այդ պաշտոնների քաղաքականացումը և, փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ»,- ընդգծեց նա։ Հիշեցնենք, որ հաղորդումը նկարահանվել է մինչև Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր