Պետք չէ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքն օգտագործել և դիվիդենտներ շահել. Շարմազանով
Պետք չէ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքն օգտագործել և դիվիդենտներ շահել:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Վերջինս ՀՀԿ-ի անունից ցավակցություն է հայտնել «Հաց բերող»-ի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ ցանկացած հայ մարդու կորուստ իրենց համար ցավալի է։
Արթուր Սարգսյանի հիվանդության ժամանակ մի քանի անգամ նրան բուժող բժիշկները առաջարկել են, որպեսզի նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց և Արթուր Սարգսյանը մերժել է,- հավելել է Է. Շարմազանովը: