Այս կապիկը էլի մի քանի մատղաշ, անփորձ երեխեքի է կոտորել տալու, որպեսզի դիվիդենտներ շահի. Պավլիկ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
«Այս արյունը ես չեմ թողնելու, որ իզուր կորի, սրա համար բոլոր դավաճանները պետք է պատասխան տան»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հիմա իր ապրելու և կյանքի իմաստը պայքարելն է և զոհված տղերքի վրեժը լուծելը․
«Սրբապիղծները պետք է չբարձրանան այստեղ, սա կուլ տալու արյուն չի․․․ Անկախ նրանից, թե ովքեր են սրանց հեղինակները․ այդ հատուցման օրը լինելու է»։
Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանի տարածքում թշնամու գործողություններին, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր և վիրավորներ, Մանուկյանն ասաց, որ այս ամենի միակ պատասխանատուն այսօրվա իշխանություններն են․
«Այս ստորաքարշ, սրբապիղծ, այլասերվածները, որոնց բանտում տեսնելու փոխարեն՝ տեսանք իշխանության ղեկին։ Իհարկե, թշնամին նոր չի ասել, նրա հազարամյա երազանքն է՝ Հայաստանն առանց հայերի, և մեր ոխերիմ բարեկամի կողմից է այդ նշանաբանը, և մեր ոխերիմ թշնամու, և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի։
Իմ խորհին համոզմամբ՝ այս կապիկը էլի մի քանի մատղաշ, անփորձ երեխեքի է կոտորել տալու, որպեսզի դիվիդենտներ շահի, ծնողներն էլ գան ասեն՝ ինչ ուզում եք՝ տվեք, մենակ մեր երեխեքին նորից մի կոտորեք։ Ոչինչ չարեց բանակը հզորացնելու համար, ոչինչ չի էլ անելու ու նորից ասելու է՝ չկռվեցինք, ես վստահ եմ, որ ինքն ուզենալու է գնալ այդ քայլին, բայց այս անգամ դա չի հաջողվելու, ես ձեզ խոստանում եմ, ինքը չի կարողանալու այդպես անել․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում