211652_close_icon
views-count4013 դիտում article-date 20:05 21-11-2019

Արթուր Վանեցյան. ՀՖՖ-ն դատապարտում է Մեսրոպ Առաքելյանի արած անհեթեթ հայտարարությունը Մխիթարյանի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ գործկոմի նիստից հետո, որտեղ նա [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/21/1141107/]հրաժարականի[/url] դիմում է ներկայացրել, անդրադարձել է ՀՖՖ ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի արած [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/21/1141066/]հայտարարությանը[/url]. «Մեսրոպ Առաքելյանն արել է մի անհեթեթ և անթույլատրելի հայտարարություն՝ ասելով, որ Հենրիխ Մխիթարյանի թևից պետք է հանենք ավագի թևկապը: Ես ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, որը չի կիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ընդհակառակը, դատապարտում է նման հայտարարությունները: Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ՝ լավագույն ֆուտբոլիստը: Նա ոչ թե միայն ֆուտբոլիստ է, այլ առհասարակ Հայաստանի և հայ ժողովրդի դեսպանն է ողջ աշխարհում: Իր նվիրված խաղով և իր նվիրումով ֆուտբոլին, նա ապացուցել է, որ հանդիսանում է մեր թիմի ավագը և արժանի է կրել այդ թևկապը»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Նմանատիպ նյութեր