211652_close_icon
views-count5363 դիտում article-date 19:16 20-05-2021

«Պատիվ ունեմ» դաշինքը խստորեն դատապարտում է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման վերաբերյալ: Այս մասին Արթուր Վանեցյանի հայտարարությունը հրապարակվել է «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջում:

«Օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող, շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը բացառապես քաղաքական հետապնդման  դրսևորում է։

Այն մի կողմից ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունի, խաթարելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքը, իսկ մյուս կողմից՝ շեղել ուշադրությունը կապիտուլյանտ վարչակազմի կողմից հայ ժողովրդի հետևողականորեն և անշեղորեն  իրականացվող հայրենազրկումից:

«Պատիվ ունեմ» դաշինքը խստորեն դատապարտում է Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը»,- ասված է հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր