211652_close_icon
views-count85508 դիտում article-date 17:50 21-11-2019

Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. պարզվել է մահացածի և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Հակոբյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ավագյանի գլխավորությամբ, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ տաք հետքերով իրականացրել են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ու պարզել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնությունն ու նրա ավտոմեքենան, ու բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մարտունու բաժին է ինքնակամ ներկայացել Լիճք գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ալբերտ Գրիգորյանը։ Վերջինս խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած Volkswagen մակնիշի M 632 X3 750 համարանիշի ավտոմեքենայով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են նաև՝ մահացածը Լիճք գյուղի բնակիչ՝ 66-ամյա Սոնիկ Սայադյանն էր, իսկ վիրավորը՝ վերջինիս եղբոր որդին՝ Լիճք գյուղի բնակիչ՝ 11-ամյա Սիրական Գևորգյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/20/1141018/]հայտնել [/url]էինք, որ երեկ՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից տարեց կինը տեղում մահացել էր, իսկ 10-11 տարեկան երեխան տեղափոխվել էր «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյան գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր