211652_close_icon
views-count5086 դիտում article-date 12:47 20-11-2019

«Տոտենհեմը» գիշերը ցնցեց ֆուտբոլային աշխարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնի «Տոտենհեմը» այս գիշեր ֆուտբոլային աշխարհը ցնցեց իր որոշումներով: Նախ, կեսգիշերից հետո ակումբը հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության մասին: Որպես պատճառ նշվել են թիմի անհաջող արդյունքները այս մրցաշրջանում: Պոչետինոյի հետ հեռացվել է նաև նրա ամբողջ մարզչական շտաբը: Այս որոշումը կարելի է սենսացիոն համարել՝ հաշվի առնելով «Տոտենհեմի» անհավանական վերելքը Պոչետինոյի օրոք: Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը լոնդոնյան ակումբը գլխավորեց 2014 թվականին: Մինչ այդ թիմը պինդ, բայց միջակ կարգի ակումբ էր, սակայն Պոչետինոյի ղեկավարությամբ «Տոտենհեմը» Անգլիայի առաջնությունում մեկ անգամ դարձավ փոխչեմպիոն, 2 անգամ զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ ամենանշանակալից ձեռքբերումը եղավ նախորդ մրցաշրջանում, երբ «Տոտենհեմը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասավ, որտեղ 0:2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»: Այս մրցաշրջանում թիմը 14 տուրից հետո 14 միավորով ընթանում է 14-րդ հորիզոնականում: Ֆուտբոլային լրատվամիջոցները,մարզասերները դեռ չէին հասցրել մարսել Պոչետինոյի պաշտոնանկության լուրը, երբ «Տոտենհեմը» երկրորդ սենսացիոն լուրը հայտարարեց. թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ժոզե Մոուրինյոն, որը Անգլիայում արդեն հասցրել է աշխատել «Չելսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: Մոուրինյոն համաձայնվել է «Տոտենհեմում» ստանալ նույնքան աշխատավարձ, որքան՝ Պոչետինոն, ինչը կազմում է մոտ 13 մլն ֆունտ: Սա նշանակում է, որ Անգլիայի առաջնությունում սկսվելու է անհաշտ մրցակցությունների և ինտրիգային հանդիպումների փուլը: Սա նշանակում է, որ նորից ականատեսն ենք լինելու Գվարդիոլա-Մոուրինյո դասական հակամարտությանը: Մի խոսքով, ԱՊԼ-ում հետաքրքիր է լինելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր