3835 դիտում
09:43 13-03-2014
Արթուր Բաղդասարյանը ցնցեց Հայաստանի ներքաղաքական կյանքը․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ցնցող նորությունը մի քանի ժամով կաթվածահար էր արել Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Լուրն այնքան անհավատալի էր, որ շատերը մինչև աչքով չէին տեսնում, չէին հավատում։ Բայց փաստը մնում է փաստ. ԱԽՔ և վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանը Թվիթերում էջ է բացել։ Շատերը դեռ չէին հասցրել ուշքի գալ այս իրադարձությունից, երբ Ա. Բաղդասարյանը երկրորդ հարվածը հասցրեց Հայաստանի նախահեղափոխական մթնոլորտին. կատարեց առաջին գրառումը։ Ինչի՞ մասին պետք է լիներ ԱԱԽ նախագահի առաջին թվիթը. ծանր տնտեսական իրավիճակի՞, կուտակային համակարգի՞, Ղրիմի իրավիճակի՞, թե՞ արտագաղթի։ Երբեք չեք կռահի։ Մեջբերենք ամբողջությամբ. «70-ից ավել կուսակցություններից պետք է մնան նրանք, որոնք մասնակցում են քաղաքական բոլոր գործընթացներին, այլապես նրանց գոյությունը անհասկանալի է»:
Ահա այսպես։ Հատկապես հիմա կուսակցությունների քանակի հարցը ամենահրատապն է՝ ըստ ԱԽՔ-ի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
09:16 15-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
2146 դիտում
23:28 14-01-2025
Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ
739 դիտում
23:18 14-01-2025
Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան