Լևանդովսկին ցնցեց աշխարհն ու ֆուտբոլային վիճակագրությունը. տեսանյութ
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պենտա-տրիկը՝ Բունդեսլիգայի 5-րդ տուրում, ցնցել է ամբողջ աշխարհը:
Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» հետ խաղում (5:1) Լևանդովսկին 2-րդ խաղակեսում խաղադաշտ մտնելով, ընդամենը 9 րոպեում 5 գոլի հեղինակ դարձավ:
Սա բոլոր առումներով պատմական ցուցանիշ է: Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկը (4 րոպե) և ամենաարագ պենտա-տրիկը (9 րոպե):
Լևանդովսկին դարձավ Բունդեսլիգայի պատմության առաջին խաղացողը, որը փոխարինման դուրս գալուց հետո 5 գոլ է խփել: Դարձավ երկրորդ լեգեոները, որը Բունդեսլիգայի մեկ խաղում 5 գոլ է խփել՝ իսլանդացի Ատլի Էդվալդսոնից հետո (1983թ.):
Լևանդովսկին ավելի շատ գոլ է խփել 9 րոպեում, քան Ռունին, Ագուերոն, Ժիրուն և Կոստան Անգլիայի Պրեմիեր-լիգայի 6 տուրերում՝ միասին վերցրած, իսկ ամբողջ «Լիվերպուլը» 630 րոպեում 5 գոլ է խփել:
Մեկ խաղում խփած գոլերի քանակով ռեկորդը անգերազանցելի մնաց. 1977թ. Դիտեր Մյուլերը մեկ խաղում 6 գոլ է խփել: