211652_close_icon
views-count2767 դիտում article-date 15:20 29-09-2021

Չեմպիոնների Լիգա. Մոլդովական չեմպիոնը Մադրիդում ցնցեց աշխարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղային առաջին օրը դեռ երկար կհիշվի ֆուտբոլային աշխարհում:

Իհարկե, թոփ-հանդիպումը Փարիզում էր, որտեղ ֆրանսիական ՊՍԺ-ն ընդունեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», հաղթեց 2։0 հաշվով, Լիոնել Մեսին իր առաջին գոլը խփեց փարիզցիների կազմում և դա ֆանտաստիկ գոլ էր։

Բայց գլխավոր իրադարձությունը, անկասկած Մադրիդում տեղի ունեցավ: «Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի 13-ակի հաղթողը, Լա Լիգայի առաջատարը, սեփական հարկի տակ պարտվեց մոլդովական «Շերիֆին»: Սա անհավանական սենսացիա էր:

Ընդ որում, սա «Շերիֆի» երկրորդ հաղթանակն էր խմբում. առաջին տուրում մոլդովացիները տանը հաղթել էին ուկրաինական «Շախտյորին» և այժմ 6 միավորով խմբի առաջատարն են: Խումբ, որտեղ բացի «Ռեալից» և «Շախտյորից», նաև Իտալիայի չեմպիոն «Ինտերն» է:

Ապշեցուցիչ մի փաստ. Մադրիդում կայացած խաղում «Ռեալի» խաղացողների ընդհանուր արժեքը գնահատվել է 793,5 մլն եվրո, իսկ «Շերիֆինը»՝ 12,38 մլն եվրո, այսինքն՝ 64 անգամ պակաս: Սրա համար ենք սիրում ֆուտբոլը:

Օրվա մնացած հանդիպումներում նմանատիպ արտառոց դեպքեր չգրանցվեցին. միգուցե մի փոքր անսպասելի էր «Լիվերպուլի» ջախջախիչ հաղթանակը «Պորտուի» նկատմամբ՝ 5:1, պորտուգալացիների հարկի տակ:
 
Չեմպիոնների լիգա, 2-րդ տուր
A խումբ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2։0
Իդրիսա Գուեյե, 8, Լիոնել Մեսի, 74
«Լայպցիգ» (Գերմանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 1։2
Քրիստոֆեր Նկունկու, 5 - Հանս Վանակեն, 22, Մատս Ռիտս, 41
 
B խումբ
«Միլան» (Իտալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1։2
Ռաֆայել Լեաու, 20 - Անտուան Գրիզման, 84, Լուիս Սուարես, 90+4, 11մ
«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1։5
Մեհդի Թարեմի, 74 - Մոհամեդ Սալահ, 18, 60, Սադիո Մանե, 45, Ռոբերտո Ֆիրմինո, 77, 83
 
C խումբ
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1։0
Դոնիել Մալեն, 37
«Այաքս» (Նիդերլանդներ) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 2:0
 
D խումբ
«Ռեալ» (Իսպանիա) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 1։2
Քարիմ Բենզեմա, 65, 11մ - Ջասուրբեկ Յահշիբոև, 25, Սեբաստիան Տիլ, 89
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր