166713 դիտում
23:21 19-11-2019
Արտակարգ դեպք Երևանում. կեղծ գուշակը 55-ամյա կնոջ ընտանիքի վրայից «թուղթ ու գիրը բացելու համար» մաս-մաս պահանջել և ստացել է 3800 դոլար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Հասմիկ Հ-ի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 2016 թվականից մինչև այս տարվա հուլիսն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի բնակչուհի՝ 54-ամյա Մարիամ Հ-ն իր ընտանիքի վրա եղած «թուղթ ու գիրը բացելու» համար իրենից մաս-մաս պահանջել է խոշոր չափի ԱՄՆ դոլար և խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով տիրացել ադ գումարին։
Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ ընդհանուր գումարը կազմում է մոտ 3800 դոլար։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
27355 դիտում
13:58 26-09-2017
Խոշոր չափի գողության դեպք ճամբարակ քաղաքում, տնօրենի խանութից հափշտակել են 3800 ԱՄՆ դոլար և 32 հազար ՌԴ ռուբլի