Արցախյան ազատամարտի հերոս «Բասմաչի» ծննդյան օրը նշվեց Շիրակի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 17-ը Արցախյան ազատամարտի հերոս «Բասմաչի» Միշա Սահակյանի ծննդյան օրն էր: Շիրակցի արծիվը սկզբում «Կումայրի» ջոկատի հրամանատարի տեղակալն է եղել, ապա հրամանատարը:
Հերոսի պատվին Վահրամաբերդում կանգնեցվել է հուշարձան, բացվել է Միշա Սահակյանի այրու՝ Մարգարիտա Սահակյանի եւ հերոս պապի անունը կրող թոռան կողմից:
Քարե արծիվը ներկայիս սերնդին կհիշեցնի հերոս հայորդիների սխրանքների ու անձնվիրաբար հայրենիքը սիրելու մասին:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի