211652_close_icon
views-count1999 դիտում article-date 16:41 17-11-2019

Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը քննարկում են C-400 ԶՀՀ-ների ձեռքբերման շուրջ պայմանագիրը

Ռուսաստանի Դաշնության և Սաուդյան Արաբիայի միջև քննարկումնե են սկսվել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ կնքված պայմանագիրն ի կատար ածելու շուրջ։ Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Մարիա վորոբյովան։ Վերջինի խոսքով՝ պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականին, իսկ ներկա պահին կողմերն ակտիվորեն քննարկում են նշված համակարգերի առաքման բոլոր մանրամասները։ Վորոբյովայի խոսքով՝ C-400 համակարգերով հետաքրքրված են Մերձավոր Արևելքի շատ երկրներ։

Նմանատիպ նյութեր