Ռուսաստանը Թուրքիայի հետ C-400 ԶՀՀ-ների մատակարարման շուրջ բանակցություններ չի վարում
Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ռազմատեխնիկկան համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել է, որ Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ բանակցելու մասին դեռ որոշում չի կայացվել, հաղորդում է Ria Novosti-ն։
«Դեռևս կոմիտե չի ձևավորվել և որևէ բանակցություն չի տարվում, առավել ևս Թուրքիա C-400-ների մատակարարման շուրջ որոշում դեռ չկա»,-ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկում է C-400 համակարգերի մատակարարումը։