Ռուսաստանը դեռ չի ստորագրել Հնդկաստանի ու Չինաստանի հետ C-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիրը
ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ շարունակում է բանակցությունները Հնդկաստանի ու Չինաստանի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ, հաղորդում է Ria Novosti-ն։
Նրա խոսքով՝ բանակցությունները նշված թեմայի շուրջ ընթանում են ներկա պահին, պայմանագիրը, հետևաբար, դեռ ստորագրված չէ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ համակարգերի մատակարարման գործընթացը Չինաստանին 2018 թվականից շուտ չի սկսվի։