54015 դիտում
10:15 17-11-2019
Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդի կողմից Nissan-ով վրաերթի ենթարկված 67-ամյա քաղաքացին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ նոյեմբերի 16-ին, հիվադանոցում Պտղունք գյուղի բնակիչ՝ 67-ամյա Յուրիկ Մանուկյանի մահվան փաստով։
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 20-ին, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Սարգսյանի կողմից վարած Nissan March մակնիշի 18 GV 018 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում վրաերթի ենթարկվելու հետևանքով։
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+