77578 դիտում
13:15 20-05-2021
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Opel-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացավ. վարորդը նույնպես տեղափոխվեց հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հակոբյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանը։
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանաատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարաանովբ ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12811 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ