211652_close_icon
views-count72338 դիտում article-date 22:29 12-11-2019

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. ՌԴ 49-ամյա քաղաքացին КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 18։15-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ, 49-ամյա Իգոր Եզդիևը իր վարած КамАЗ մակնիշի C622 AM 1 համարանիշի կցորդիչ AA 3791 15 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված հեծանվորդին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն հեծանվորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։ Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարմման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դ. Բարոյանի և քննիչ Ն. Մհերյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննիչ Ն. Մհերյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր