211652_close_icon
views-count3190 դիտում article-date 11:36 14-11-2019

Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Kazinform-ը: Այցի շրջանակներում Դարիգա Նազարբաևան հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախատեսվում են քննարկումներ հայ-ղազախական երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

Նմանատիպ նյութեր