211652_close_icon
views-count2759 դիտում article-date 11:00 23-05-2019

Աննա Հակոբյանը Դարիգա Նազարբաևայի հրավերով Ալմաթիում կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին

ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Ղազախստանի հանրապետության Սենատի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով մայիսի 23-24-ը Ալմաթի քաղաքում կմասնակցի Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա. նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, համաժողովին Աննա Հակոբյանը հանդես կգա ելույթով «Վստահության ճգնաժամ. գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ։ Այցի շրջանակում Աննա Հակոբյանն առանձին հանդիպում կունենա Դարիգա Նազարբաևայի հետ, ինչպես նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի «Լույս» մշակութային կենտրոնում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ավելի քան 15 տարի Ղազախստանում անցկացվում է Եվրասիական մեդիա ֆորումը, որը երկխոսությունների հեղինակավոր հարթակ է դարձել եվրասիական տարածաշրջանում: Յուրաքանչյուր տարի ֆորումը մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների:

Նմանատիպ նյութեր