211652_close_icon
views-count3002 դիտում article-date 17:17 13-11-2019

Պաուլո Ֆոնսեկա. Մխիթարյանի վերադարձը կօգնի մեզ

Նիոնում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում էլիտար մարզիչների կոնֆերանսից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնագետն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ սպասվող վերադարձին, հայտնում է [url=https://armsport.am/2019/11/13/mkhi-2/]Armsport[/url].am-ը: Մարզիչը համոզմունք է հայտնել, որ Մխիթարյանը «Կարող է օգնել Էդին Ջեկոյին»: Մխիթարյանն աճուկային մկանի վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռոմայի» վերջին 9 խաղեր: Այն ժամանակից, ինչ Մխիթարյանը շարքից դուրս է մնացել, բոսնիացի հարձակվողն ընդամենը 1 գոլ է խփել: Այժմ Ֆոնսեկան հավատում է, որ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին՝ վերագտնելու նախկին արդյունավետությունը: «Կարծում եմ՝ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին: Միջազգային դադարը կօգնի մեզ Մխիթարյանի ապաքինման հարցում», – ասել է Ֆոնսեկան:

Նմանատիպ նյութեր