793 դիտում
13:24 13-11-2019
ԱԻՆ-ն անցկացնում է «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» թեմայով գիտաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 12-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էր նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Գիտաժողովին մասնակցում էին Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ՃԿՊԱ դասախոսներ, աղետների ռիսկի նվազեցման ոլորտի տեղացի մասնագետներ։
Ողջունելով ներկաներին՝ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը նշեց․ «Մենք իրավունք չունենք պարծենալու, թե մեր հրշեջ-փրկարարները ժամանակակից հանդերձանքով վտանգավոր տարածք են մտնում։ Այդ գործը պետք է ռոբոտներն անեն, մարդկային կյանքը պետք է արժևորել։ Փրկարարությունը կապված է բոլոր ոլորտների հետ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաքիմիա, առողջապահություն և այլն։ Մենք չենք կարող բոլոր գիտությունները զարգացնել, պետք է միավորվել և մեր գիտական միտքն ուղղել 21-րդ դարին հարիր խնդիրների լուծմանը»։
Ռեկտորը խոսեց նաև մինչև 300 մետր բարձրության վրա փրկարարական աշխատանքների հնարավորություն ունեցող անօդաչու թռչող սարքերի արդյունավետության, ինչպես նաև՝ ավտոնոմ տեղեկատվական բազայի ստեղծման անհրաժեշտության մասին․ ինտերնետային քարտեզների հասանելիությունը կախված է կապի ծածկույթից, իսկ արագ արձագանքման համար սա կարող է խոչընդոտ լինել։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ուշադրություն հրավիրեց վերջին շրջանում գրանցված անտառային հրդեհների աճին, որոնց հետևանքով հրշեջ-փրկարար զոհվեց, ոմանք ստացան վնասվածքներ։ «Մեր ունեցած տեխնիկական հնարավորություններով հնարավոր էր բավական գործ անել Սպիտակի երկրաշարժից հետո, բայց այսօր նման միջոցներով պատրաստ չենք դիմակայելու բոլոր աղետներին։ Փրկարարությունն անձի վրա հիմնված մասնագիտություն է, դրանում միշտ չարդարացված ռիսկ կա։ Այս գիտաժողովը լավ փորձ է․ մեզ պետք են նոր գաղափարներ, պետք է օգնություն»,- ասաց նախարարը։
Զեկույցներով հանդես եկան Սերգեյ Նազարեթյանը «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից, Վարդան Բոստանջյանը և Սամվել Ասատրյանը՝ Երևանի պետական համալսարանից, ՃԿՊԱ դասախոս, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանը՝ ԱԻՆ ՔԿՃՄ իրավիճակի մոնիթորինգի բաժնից, Համլետ Մելքոնյանը՝ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից։ Ա.Ն. Տուպոլևի անվան Կազանի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ Ե.Մուրավյովան, Ա.Ռիբակովը և Ե.Ալեքսեևան կապ հաստատեցին տեսազանգով։
Թեմաներն էին «ՀՀ սեյսմիկ անվտանգության արդի մակարդակը․ սեյսմիկ ռիսկի նվազեցումն ու ռիսկի աճի կանխումը, ճգնաժամի կառավարումն ու աղետի հետևանքների վերացման պատրաստվածությունը», «Կլիմայի փոփոխությունը և կլիմայական ռիսկերը Հայաստանում», «Անվտանգության մշակույթի ձևավորման և մտածողության ռիսկի մեթոդոլոգիական մոտեցումները», «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կենսաանվտանգության և տեխնոլոգիական մոտեցումները կենսաբանական ազդակների հայտնաբերման և նույնականացման նպատակով», «Բնական աղետների ռիսկերի կառավարման հիմնախնդիրները և դրանց հետևանքների հաղթահարման ուղիները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
19:25 26-01-2024
Կայացել է Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության թեմայով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստ
1646 դիտում
18:00 30-06-2014
Տարածաշրջանային աշխատաժողով՝ Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման թեմայով՝ ԱԻՆ-ում
1091 դիտում
17:43 01-07-2014
Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի՝ աղետների ռիսկի նվազեցման թեմայով տարածաշրջանային աշխատաժողը
Այս բաժնից
769 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
871 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
625 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին