Տարածաշրջանային աշխատաժողով՝ Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման թեմայով՝ ԱԻՆ-ում
Հուլիսի 1-4-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Հյուսիսային Ասիայի ՄԱԿ-ի ռիսկի նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակը և Գլոբալ վերապատրաստման ինստիտուտը (UNISDR ONEA/GETI) համատեղ կազմակերպում են «Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման համար կայուն զարգացման ուղղորդում» թեմայով աշխատաժողով:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոն:
Աշխատաժողովին մասնակցելու է տարբեր երկրներից մոտ 40 ներկայացուցիչ:
Աշխատաժողովի հիմնական նպատակներն են.
• բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունն ԱՌՆ ուղղորդման և կառավարման վերաբերյալ.
• ծանոթացնել քաղաքների դիմակայունության գլոբալ քարոզարշավին, շինարարական գործիքներին, նյութերին, մոտեցումներին, թե ինչպես դրանք կարող են հարմարեցվել ու օգտագործվել աղետների նկատմամբ կայուն շինությունների կառուցման համար.
• զարգացնել պետական պաշտոնյաների, ազգային ու տեղական մակարդակի փորձագետների կարողությունները.
• Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՌՆ բնագավառում փորձի փոխանակում իրականացնել, քննարկել աշխատաժողովի մասնակից երկրների ընդհանուր խնդիրները:
Սիրելի լրագրողներ, հուլիսի 1-ին, ժամը 9.15-ին հրավիրում ենք ձեզ ՀՀ ԱԻ նախարարություն (հասցեն` Դավիթաշեն 4, Ա. Միկոյան 109/8)` մասնակցելու աշխատաժողովի բացմանը: