Կարմիր գծերը կավելանան և կթանկանան` ջնջելու փոխարեն
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի էջում գրում է.
Կարմիր գծերը կավելանան և կթանկանան` ջնջելու փոխարեն:
Այդ մասին երեկ հայտարարել է սուպեր քաղաքապետի արդեն հայտնի մամլո խոսնակը: Այս ամենից կարելի է ենթադրել, որ թերի կատարած բյուջեն խաբեության կերպով ներկայացվում է,որ հաջորդ տարի մեծանալու է, իսկ այդ ամենը ներկա դրությամբ կլինի թանկացումների հաշվին: Լավ, ինչքա՞ն կարելի է խաբել սեփական ժողովրդին, ինչքա՞ն կարելի է հետ կանգնել նախընտրական խոստումներից, ավելին՝ անել հակառակ:
Ընտրվելուց առաջ ասում էիք կարմիր գծերը հանելու եք, հիմա հա´մ ավելացնում, հա´մ գինն եք թանկացնում: Կամեռաները հանելու փոխարեն կրկին շատացրեցիք,վերելակները փոխելու խոստումներ էիք տալիս, իսկ հիմա ասում եք,մինչև վճարը չավելացվի և չմուծվի քաղաքացիների կողմից չի փոխվելու,և այս ամենը շարունակական է,խորհրդի կարգով մեկ-մեկ ձեր նախընտրական քարոզարշավի վիդեոները դիտեք:Այս ամենից կարող ենք ենթադրել որ տրանսպորտի հարցն էլ չեք լուծելու,փոխարենը պահանջելու եք երևանցիներից վճարել ավելի թանկ,փոփոխման համար:
Դուք որդեգրել եք ստելու քաղաքականությունը:Հարգելի սուպեր Հայկո`սա թատրոնի բեմ չէ,և այստեղ դուբլեր էլ չկան,ավելի լավ է զբաղվեք ձեզ հոգեհարազատ գործով`դերսանությամբ,որտեղ մյուս դերից անցումը մյուսին կարող է լուրջ բովանդակություն ունենալ:
Թողեք երկրի կառավարումը սրտացավ ու պրոֆեսիոնալ մարդկանց:Դուք տապալվել եք: