211652_close_icon
views-count367 դիտում article-date 23:11 16-10-2026

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Համլետ Բատիկյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդմանն ուղղված համագործակցության հարցեր։

Պիրս Կազալետը հաստատել է ՆԱՏՕ-ի բարեվարքության թիմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ բարեվարքության ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման և իրականացման հարցում։

Հանդիպմանը հաջորդել են աշխատանքային քննարկումներ ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբերի հետ՝ 2026 թվականին հաստատված «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ինքնագնահատման» փաստաթղթի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր