4385 դիտում
09:32 22-08-2015
«Փարքինգ սիթի սերվիսի» «կարմիր գծերը» վերածվել են բացօթյա «մինի» շուկաների. «Առավոտ»
«Առավոտը» այսօր անդրադարձել է «Փարքինգ սիթի սերվիսի» գործունեությանը և գրում է. «Այդ ընկերությունը, որն ի սկզբանե կոչված էր ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու, աստիճանաբար փոխում է բիզնեսի ուղղությունը:
Այս ընկերության «կարմիր գծերը», որոնք քաշված են մայրաքաղաքի փողոցներով մեկ, վերածվել են բացօթյա «մինի» շուկաների: Ով վաճառելու կամ վարձակալության տալու շարժական գույք ունի, բերում՝ կանգնեցնում է «կարմիր գծերում»՝ այդկերպ սահմանափակելով մյուս վարորդների՝ այս վճարովի ավտոկայանատեղիից օգտվելու իրավունքը:
Մաշտոցի պողոտայի՝ Մարգարյան հիվանդանոցի դիմացը՝ երկայնքով, օրը 24 ժամ շարված են վարձակալությամբ տրվող մեքենաները: Քիչ այն կողմ էլ վաճառվող ավտոմեքենաների «շուկան» է: Պատահում է դրանց թիվը հասնում է տասնյակների: Էլ ինչի՞ մարդիկ գնան հասնեն Նուբարաշենի ավտոշուկա, օրերով կանգնեն ու տեղի փող մուծեն, որպեսզի ավտոմեքենան վաճառեն, եթե կարելի է վաճառքի ենթակա իրենց ավտոմեքենաները հենց մայրաքաղաքի կենտրնում ցուցադրել, բացի այդ «կարմիր գծերում» ավելի ապահով է, ու տարեկան վարձը մուծելու դեպքում էլ՝ էժան»:
Նմանատիպ նյութեր
8434 դիտում
16:59 18-04-2015
Երևանում «Փարքինգ սիթի»-ի վարորդը BYD-ով բախվել է ԱԱԾ-ին պատկանող Toyota Corolla-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3140 դիտում
13:45 15-11-2016
Ավարտվել են «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունները
3146 դիտում
20:12 16-11-2016
Ներկայացվել են «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ տարված բանակցությունների արդյունքները
Այս բաժնից
1402 դիտում
09:03 30-01-2025
Եվս մեկ հայկական թիմ՝ ՈՒՀԱ-ի բեմում. «Փաստ»
1423 դիտում
08:56 30-01-2025
Ի՞նչ վտանգներ կան Աբխազիայի հայերի համար տեղի թուրքամետ ընդդիմության կողմից. «Փաստ»
1036 դիտում
08:00 30-01-2025
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»