Կառավարության և Երևանի քաղաքապետարանի սկսած լավ գործը Հրազդանի կիրճում անավարտ է մնացել աշխատանքներն իրականացնող ընկերության անպատասխանատու մոտեցման պատճառով, ինչի համար Արաբկիրի թաղապետը նրան «կարմիր քարտ է ցույց տվել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը մայիսի 19-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի մասնակցությամբ Հրազդանի կիրճում բարեկարգում իրականացնում։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը հսկայական գումարներ են ներդրել։
Տեղեկացրել էինք նաև, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ս․ Վարոսյանն անտեսել էր օրենքն ու իր խոստումը կիսատ էր կատարել. այն է, որ պետք է պարտադիր ցուցանակ տեղադրված լիներ։
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Արաբկիրի թաղապետարանից SHAMSHYAN.com-ին պարզաբանում են ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայտնում ենք, որ աշխատանքների իրականացման ոչ բավարար տեմպերի և սահմանված ժամկետներում պատշաճ առաջընթաց չապահովելու պատճառով շինարարական կազմակերպության հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծվել է»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 19-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել, որով տեղեկացրել էինք, թե ինչպես էին կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը Հրազդանի կիրճը բարեկարգելու նպատակով հսկայական գումարներ ներդրել, իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանն էլ անտեսում էր օրենքը:
Հրապարակումից մեկ օր անց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ս․ Վարոսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել էր, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու շինարարը ցուցանակ չի դրել, դրա համար թաղապետարանը վարչական պատասխանատվության կենթարկի օրենքը խախտող շինարարական ընկերությանը և 1 օր անց ցուցանակը կփակցվի։
Հոկտեմբերի 13-ին, ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ոչ միշտ էր իր խոսքի արժեքը բարձր գնահատում, հակառակ դեպքում 5 ամիս էր ոչ միայն ցուցանակը փակցված չէր, ինչը օրենքի պահանջ էր, այլ նաև տևական ժամանակ էր՝ շինարարական աշխատանքները դադարեցվել էին։
Ու ինչքան էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պայքարեր Երևանում խցանումների դեմ, իսկ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ մի դարակազմիկ ու գլուխգործոց կարծիք հայտներ, թե «մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով», այստեղ կարելի էր քաղաքապետի տեղակալին ասել՝ «ավտոբուս, կանգնիր, իջնող կա»։ Մոտ 5 ամիս Հրազդանի կիրճի նշված հատվածում աշխատանքները կարծես թե տեղում դոփում էին, քանի որ որոշ ժամանակ առաջ Երևանի քաղաքապետարանը դադարեցրել է աշխատանքները, ինչի համար էլ գրեթե ամեն օր այդ հատվածում խցանումներ են առաջանում, որոնք էլ ավելի են մեծանում, երբ լուսակիրները չեն աշխատում։
Օր առաջ պետք է Հրազդանի կիրճում կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից սկսված լավ գործը ավարտին հասցվի, ինչն էլ հաստատ կմեղմի վարորդների և քաղաքացիների արդարացի զայրույթը։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի