2054 դիտում
10:28 19-12-2019
Կողմերը հրապարակեցին իրենց «կարմիր գծերը»՝ վտանգելով բանակցային գործընթացը. Ալեքսեյ Մալաշենկո․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ներկայիս բանակցությունները կողմերից յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում է»,- «168 ժամի» հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և հնարավոր զարգացումներին:
Հիշեցնենք, որ հանդիպումից օրեր անց ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը նշել էր, որ սեղանին դրված է կոնկրետ փաստաթուղթ, և հանդիպման ընթացքում կոնկրետ և իրական հարցեր են քննարկվել՝ խուսափելով դա որակել որպես բովանդակային բանակցություն:
Մամեդյարովը հիշատակել է, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը, նրա խոսքով՝ մշակվել է 2.5 տարի առաջ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը»՝ միաժամանակ նշելով, թե բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և, այսպես թե այնպես, պետք է լինելու շարունակել բանակցությունները»,- հայտարարել է նա:
Էլմար Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»: Դեռևս Բրատիսլավայում կայացած բանակցություններից անմիջապես հետո էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը դիմել է համանախագահներին՝ անվտանգության բանաձև մշակելու խնդրանքով: «Հայկական կողմը կարևորում է կարգավիճակը և անվտանգությունը: Բաքուն և համանախագահները հասկանում են, թե ինչ ասել է կարգավիճակ, սակայն չեն հասկանում, թե ինչ ասել է անվտանգություն, և հենց այս պատճառով դիմել են համանախագահներին այդ անվտանգության բանաձևը մշակելու համար»,- նշել է Մամեդյարովը: Հարցազրույցում նա նաև հայտարարել է, թե Ղարաբաղի հայկական բնակչությունը նույնպես իրենց քաղաքացիներն են, և Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը ևս: Հայկական կողմն իր հերթին՝ հերքեց որևէ պլանի առկայությունը բանակցային սեղանին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննան Նաղդալյանը հայտարարել էր, թե չգիտի՝ ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը:
Ալեքսեյ Մալաշենկոյի դիտարկմամբ վերջին տարիներին տարբեր առիթներով խոսվել է ռուսական առաջարկների առկայության մասին, այդ թվում՝ արևմտյան համանախագահների կողմից, ինչը նշանակում է, որ դրանք ունեցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը, այսինքն՝ եղել են կոնսենսուսային առաջարկներ:
Ավելին՝ նրա խոսքով՝ դրանք կողմերի համար բոլորովին նոր առաջարկներ չեն եղել: «Վերջերս կրկին ասվեց, որ դրանք հիմնվում են մադրիդյան սկզբունքների վրա, պարզապես Ռուսաստանը՝ որպես ակտիվ միջնորդ, ով ունի ազդեցություն հակամարտող երկրների նկատմամբ, ունենալով սերտ հարաբերություններ, ում վստահում են նաև արևմտյան համանախագահ երկրները, չնայած ունեն տարաձայնություններ այլ հարցերում, որոշակի փուլերում մշակել է սեղանին առկա առաջարկները և ներկայացրել մեկ փաթեթով:
Ուշագրավ է, որ ռուսական կողմը մշտապես հերքել է նման փաստաթղթի առկայության մասին խոսակցությունները, բայց նման բան կարող է լինել: Այլ հարց է՝ ներկայումս այն քննարկվում է, թե ոչ: Յուրաքանչյուր կողմ կարող է մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանա: Կարծում եմ՝ կարգավորման որ հարցերի շուրջ ընկալումներ են քննարկվում, այսինքն՝ դրանք կարգավորման բաղադրիչներն են, որոնք իսկապես կոնկրետ հարցեր են, սակայն, թե դրանք կոնկրետ այս փաթեթի մաս են, թե ոչ, չեմ կարող ասել: Բնականաբար. կա կողմ, որն ավելի հետաքրքրված է, որ նման քննարկումներ տեղի ունենա, բայց ներքին քննարկումների բովանդակությունն այնքան էլ հասկանալի չէ: Հետաքրքրականն այն է, որ բավականին երկար դադարից հետո կողմերը այս հանդիպումից առաջ և հետո բարձրաձայնեցին «կարմիր գծերը», ինչը երևի թե պետք է անեին, քանի որ հասարակությունների համար հասկանալի չէր, թե ինչի շուրջ են ընթանում կողմերի միջև խոսակցությունները: Այդ «կարմիր գծերի» հրապարակումից պարզ դարձավ, որ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել, և, եթե այդ մասին հայտարարվում է բարձրաձայն, նշանակում է մոտ ապագայում էլ չի փոխվելու, իսկ դա բանակցային գործընթացը դնում է վտանգի տակ, սակայն հասարակությունները վստահեցվում են, որ կողմերն իրենց դիրքորոշումներից հետ չեն կանգնել: Բայց այստեղ մեկ այլ խնդիր է առաջ գալիս՝ պատերազմի հավանականություն կա, բայց այս պահին չկան նպաստավոր պայմաններ դրա համար, քանի որ հակամարտող երկրներում ներքաղաքական ակտիվ գործընթացներ են, որոնց ընթացքում լայնածավալ գործողություններ չեն կարող լինել, ամենաշատը կարող են գրանցվել հրադադարի խախտումներ...»,- ասաց Մալաշենկոն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
879 դիտում
10:23 04-09-2014
Ադրբեջանի գործողություններն ավելի հետ գցեցին բանակցային գործընթացը. «168 ժամ»
1981 դիտում
13:58 29-03-2016
Վարդգես Գասպարիի դատավճիռը հրապարակեցին՝ նրան պատժեցին մոտ 1000 դոլար տուգանքով
2475 դիտում
10:13 05-05-2016
ԵՄ-ն կակտիվանա ղարաբաղյան հակամարտության գոտում, եթե կողմերը ցանկանան. «168 ժամ»
Այս բաժնից
1240 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»