Լեմպարդը խստացնում է կարգապահությունը «Չելսիում». 20 հազ. ֆունտ՝ ուշանալու համար. լուսանկար
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խստացրել է կարգապահական կանոնները թիմում:
Անգլիացի մասնագետը սահմանել է հետևյալ տուգանքները թիմի ֆուտբոլիստների համար.
- 20 հազար ֆունտ տուգանք մարզումից ուշանալու համար
- 10 հազար ֆունտ տուգանք, եթե ֆուտբոլիստը մարզվելուն ի վիճակի չլինելու մասին տեղեկացրել է պարապմունքի մեկնարկից 1.5 ժամ շուտ
- 5 հազար ֆունտ տուգանք, եթե ֆուտբոլիստը միայնակ հեռանում է ստադիոնից խաղից հետո
- 1000 ֆունտով կտուգանվի այն ֆուտբոլիստը, ում հեռախոսի ձայնը կլսվի թիմային հավաքների ընթացքում: Նույնքան տուգանք է սահմանված հանդիպման նախավարժանքից ուշանալու համար
Կարգազանցները տուգանքները պետք է վճարեն 14 օրվա ընթացքում:


