«Մանչեսթեր Յունայթեդը» 15 հազ. եվրոյով տուգանվել է «Վալենսիայի» հետ խաղին ուշանալու համար
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն «Մանչեսթեր Յունայթեդին» տուգանել է 15 հազար եվրոյով:
Թիմը նման պատժի է արժանացել Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Վալենսիայի» հետ խաղում (0:0) խախտում կատարելու համար: Հանդիպումը ուշ էր սկսվել, քանի որ մանկունյանցիները ուշացումով էին ժամանել խաղին: Այս կապակցությամբ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զգուշացում էր ստացել:
Հանդիպումը 5 րոպե ուշացումով էր մեկնարկել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսը խցանումների մեջ էր հայտնվել և չէր կարողացել ժամանակին հասնել մարզադաշտ: