1684 դիտում
21:26 12-11-2019
Կոտայքի մարզում բացվել է Քաղաքացիների սպասարկման թվով երրորդ գրասենյակը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Կոտայքի մարզում մասնակցել է Եղվարդ համայնքի քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման արարողությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարի տեղակալ Վ.Տերտերյանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է համայնքի բնակիչներին գրասենյակի բացման կապակցությամբ և ընդգծել, որ նման գրասենյակների առկայությունը համայնքներում էականորեն բարձրացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունների մատչելիության մակարդակը: Կոտայքի մարզում այն թվով երրորդ գրասենյակն է:
Գրասենյակի բացմանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Միխայել Բանցհաֆը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ստեֆանո Լազզարոտտոն, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կարին Յար դե Գերերոն, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Գրասենյակի գործարկումը հնարավորություն կտա «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, պարզեցնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Նախատեսվում է, որ աշխատանքներն այստեղ կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ կտա ապահովել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետ կառավարում, բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակը բացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
Ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքներում հիմնվել է Քաղաքացիների սպասարկման 30 գրասենյակ:
Նմանատիպ նյութեր
928 դիտում
18:40 03-07-2024
15:00-ից քաղաքացիների սպասարկման՝ Արգիշտիի 1 հասցեում գտնվող գրասենյակը ժամանակավորապես չի գործելու
931 դիտում
21:22 22-08-2024
Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում վերաբացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1303 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2692 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում