Ուկրաինական ինքնաթիռում հրդեհ է բռնկվել Շարմ-էլ-Շեյխում վայրէջք կատարելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եգիպտական Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանում այրվել է ուկրաինական SkyUp Airlines ավիաընկերության ինքնաթիռի շասին: Օդանավը չվերթ էր կատարում Ուկրաինայի Զապորոժյե քաղաքից:
Օդանավակայանի աշխատակիցները կարողացել են արագ մարել հրդեհը:
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունից հայտնել են, որ միջադեպի պատճառ է դարձել օդանավի շասիի խողովակից յուղի արտահոսքը, որի պատճառով այրվել է ինքնաթիռի աննվադողերից մեկը:
Միջադեպից ոչ ոք չի տուժել: Բոլոր ուղևորներն ու անձնակազմը օպերատիվ կերպով էվակուացվել են:
Ավելի ուշ SkyUp ավիաընկերությունը հրապարակել է տեսանյութ՝ օդանավում հրդեհի կադրերով: