Շարմ-էլ-Շեյխում սկսվել է Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովը
Այսօր եգիպտական Շարմ-էլ-Շեյխում սկսվել է Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովը: Հանդիպումը անցկացվում է Եմենում իրավիճակի լարման ֆոնին, որտեղ միջազգային կոալիցիան Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների մասնակցությամբ ռազմական գործողություններ է իրականացնում երկրի տարածքի մեծ մասը վերահսկող շիա ապստամբ-հուսիների դեմ:
Կոալիցիան հինգշաբթի օրվանից օդային հարվածներ է հասցնում մայրաքաղաք Սանայի օդանավակայանին և ռազմական մի շարք օբյեկտներին:
Շարմ-ալ-Շեյխում քննարկվելու են նաև Սիրիայի և Լիբիայի հակամարտությունների, ինչպես նաև պաղեստինյան հարցեր: