211652_close_icon
views-count22736 դիտում article-date 22:49 09-11-2019

Աղմկահարույց սպանություն Ռուսաստանում. Սանկտ-Պետերբուրգում հայտնի պատմաբանին ու Պատվո Լեգեոնի շքանշանակրին ձերբակալել են անդամահատված կանացի ձեռքերը թաքցնելիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սանկտ-Պետերբուրգի Մոյկա գետից դուրս են բերել պատմաբան, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս, 63-ամյա Օլեգ Սոկոլովին, որի պայուսակում հայտնաբերվել են կանացի երկու կտրված ձեռքեր և օդամղիչ ատրճանակ: Պատմաբանը փորձել է իր սարսափելի բեռը ջրասույզ անել, սակայն փաթեթը մնացել է ջրի վրա, այդ իսկ պատճառով տղամարդը դրա ետևից նետվել է գետը: Պատմաբանի բնակարանում խուզարկության ընթացքում հայտնաբերվել են երիտասարդ կնոջ կտրված գլուխ, որի կողքին եղել է սղոց: Սոկոլովն արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել: Նա պատմելէ, որ աղջկա հետ հանդիպելէ և նախօրեին երեկոյան վիճաբանության ժամանակ, «աֆեկտի վիճակում» սպանել է նրան: Սպանվածը նույն համալսարանի շրջանավարտ, 24-ամյա Անաստասիա Եշչենկոն է, որը Սոկոլովի հետ աշխատել է Նապոլեոնի մասին գիտական աշխատանքի շուրջ: Օլեգ Սոկոլովը Ռուսաստանի ռազմա-պատմագրական հանրության անդամ է, Ռուսաստանում ռազմա-պատմագրական վերականգնման հիմնադիրներից մեկն է, Եվրոպայի ռազմական պատմության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ, Նապոլեոնի դարաշրջանի վերաբերյալ ֆիլմերի խորհրդական: Պարգևատրվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանով: Լուսանկարում` Օլեգ Սոկոլովը և Անաստասիա Եշչենկոն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր