211652_close_icon
views-count11291 դիտում article-date 20:42 17-07-2014

Դատարանը կալանավորեց հնագետ-պատմաբանին մահվան հասցրած հիմնական կասկածյալին. նա տեղափոխվեց բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ՝ Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում, ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի, Կոտայքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Կարեն Մելքոնյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան , որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 60 շենքի բնակիչ՝ 34-ամյա Ավգուստին Աբրոյանի նկատմամբ: Դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը և Ա. Աբրոյանը դատարանի դահլիճից կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Վերջինս կասկածվում է Երևան քաղաքի Դրոյի 14/2 շենքի բնակիչ՝ հնագետ-պատմաբան, 59-ամյա Ֆիրդուս Մուրադյանին սպանելու մեջ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր [url=https://shamshyan.com/hy/article/20925/][b]SHAMSHYAN.com[/b]-ը[/url] նշված քրեական գործը հարուցվել է հուլիսի 14-ին, Կոտայքի մարզի Ակունք գյուղի վարչական տարածքում գտնվող Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ առեղծվածային հանգամանքներում մահացած երբևիցե առողջական խնդիրներ չունեցած Երևան քաղաքի Դրոյի 14/2 շենքի բնակիչ 59-ամյա Ֆիրդուս Մուրադյանի մահվան փաստով: Այդ օրը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ նշված եկեղեցու տարածքում մահացած տղամարդու դիակ կա: Ժամանում են ոստիկանության օպերատիվ քննչական խմբերը, փորձագետը և դատական բժիշկը, ովքեր պարզում են, որ մահացածը Ֆ. Մուրադյանն է, ով աշխատում էր Հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես հնագետ-պատմաբան: Մի քանի ականատեսներ ոստիկաններին պատմում են, որ վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և Ավգուստին Աբրոյանի միջև: Պարզվում է, որ Ա. Աբրոյանը 34 տարեկան է, բնակվում է Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 60 շենքում և աշխատում է «Անի-շին» չափագրական ընկերությունում: Վերջինիս եղբայրը՝ Արմեն Աբրոյանը, աշխատում է ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում որպես տնօրեն: Այդ պահին Եկեղեցու տարածքում գտնվող մեծահասակ տիկինը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «երեխեն վազելով եկավ ասեց, որ պարոն Մուրադյանին խփեցին քցեցին, ու վեդրոյով ջուր տարավ, որ լցնի պարոն Մուրադյանի վրա, ես մինչև հասա ընկեր Մուրադյանը մահացել էր: Հանելուկ էր թե խի պիտի էտ լավ խաթրաշա կատակասեր, ջահելներին ձեռք մեկնող մարդը, որ 2 ամիս ա մեր մոտ էր աշխատում էտ օրն ընկներ»: Մահացածի մտերիմները ովքեր վստահ են, որ տեղի ունեցածը սպանություն է նշում էին. «Նա 100 կգ-ից ավելի հսկա ու մարզված մարմին ուներ ու կյանքում չի բողոքել առողջությունից, և նա գետնին է ընկել երբ թիկունքից ուժեղ հարված է ստացել և հարվածողը եղել է Ավգուստինը, ով վիճաբանությունից հետո գնացել ավտոմեքենայի միջից վերցրել է ինչ որ իր ու եկել գաղտագողի թիկունքից հարվածել իրենից ավելի ուժեղ, ավելի հարգված, Մուրադյանին»: Իր սև գործը անելուց հետո մարդուն թողնում է անօգնական և հեռանում, հետո տեղեկություններ է ստանում, թե ոստիկանությունը փնտրում է իրեն, վարձում է իրավաբան և նրա հետ ներկայանում քննչական բաժանմունք»: Մահացածի հարազատները արդարացիորեն բարձրաձայնում են, որ եթե ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության աշխատողները առաջին օրը ճիշտ ուղղության վրա են տարել գործը ու լսել էին ականատես վկաներին, որոնց ցուցմունքների հիման վրա էլ քննիչը ձերբակալեց նրան, ապա նախապատրաստված նյութերը քրեականից քննչական տեղափոխելուց հետո քննիչների ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում փորձում են այնպիսի գործ կազմել, որ իբրև հնագետ-պատմաբանը սրտի անբավարարությունից (ինֆարկտից) է մահացել: Մահացածի հարազատները պատրաստվում են դիմել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի մեղավորը պատասխան տա իր կատարածի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր