763 դիտում
12:01 14-07-2023
Մակրոնը Հնդկաստանի վարչապետին պարգևատրել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչով
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որն այցով գտնվում է Փարիզում, ստացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչը։ Գրում է «Արմենպրեսը»։
«Վարչապետ պարոն Նարենդրա Մոդին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն պարոն Էմանուել Մակրոնի կողմից 2023 թվականի հուլիսի 13-ին պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ խաչով՝ Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգևով։ Վարչապետը Հնդկաստանի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին այս բացառիկ պատվի համար։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Ելիսեյան պալատում»,- նշված է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։
Մոդին հուլիսի 13-ին Ֆրանսիա է ժամանել 2-օրյա պետական այցով։ Փարիզում Հնդկաստանի կառավարության ղեկավարը մի շարք հանդիպումներ է ունեցել։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հուլիսի 14-ին Մոդին կլինի Ֆրանսիայի Ազգային տոնի պատվին կայանալիք զորահանդեսի պատվավոր հյուրը։ Զորահանդեսին կմասնակցեն հնդիկ զինվորականներ, որոնք կներկայացնեն ազգային զինված ուժերի բոլոր երեք զորատեսակները, ինչպես նաև Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչներ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
877 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1387 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով