211652_close_icon
views-count1146 դիտում article-date 18:31 07-11-2019

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-6-ը Վիեննայում հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ՝ քննարկելով ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր: Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ավստրիայում Հայ դատի գրասենյակի կողմից, Պաշտպանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, առանձնահատկություններն ու հիմնախնդիրները: Գ. Կուգլերը հետաքրքրվել է Արցախի պետականաշինության գործընթացով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությամբ, կարգավորման միտումներով և հակամարտության համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության սպառնալիքներով: Երկուստեք կարևորվել է Ավստրիայում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Ա.Բեգլարյանը հանդիպել է նաև Վիեննայի օմբուդսմեն Նարեկ Պետրոսյանի հետ, ծանոթացել մարդու իրավունքների պաշտպանության ավստրիական մոդելին և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր