1946 դիտում
21:29 19-12-2019
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներիհետ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ քննարկելով քաղհասարակության զորացմանը և նրանց հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Պաշտպանն իր խոսքում ընդգծել է քաղաքացիական հասարակության առանձնահատուկ դերը մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման հարցում՝ հորդորելով ներկաներին ակտիվ լինել նկատած հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ:
«Ես շահագրգռված եմ քաղաքացիական հասարակության զորացմամբ և պատրաստակամ եմ ձեզ հնարավորինս աջակցելու այդ հարցում: Կայացած քաղհասարակությունը կարող է մեծապես նպաստել հանրությանը հուզող հարցերի վերհանմանն ու լուծմանը, պետական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, հանրային վերահսկողության իրականացմանը, դրանցով հանդերձ՝ մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ պատշաճ ուշադրության ապահովմանը:
Լավ գիտակցելով, որ այսօր արցախյան հասարակական կազմակերպություններն առերեսվում են կարողությունների ու ռեսուրսների սղության խնդիրներին՝ ես հնարավոր միջոցները ձեռնարկում եմ դրանց աստիճանական կարգավորման ուղղությամբ:
Մասնավորապես, որոշակի դրական միտումներ կան և՛ պետական ու սփյուռքյան, և՛ միջազգային աջակցության ավելացման առումով, և հույս ունեմ, որ բոլորիս նախաձեռնողականության ու հետևողականության շնորհիվ կհաջողվի քաղհասարակության ինստիտուտը զորացնել»,- նշել է Ա.Բեգլարյանը:
Անմիջական միջավայրում զրույց-քննարկում է ծավալվել հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման ու ռեսուրսների հայթայթման մեխանիզմների, ինչպես նաև մարդու իրավունքների կոնկրետ ոլորտներում առկա հիմնախնդիրների շուրջ: Մտքերի փոխանակման արդյունքում որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխգործակցության ամրապնդման շուրջ:
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
18:31 07-11-2019
Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1036 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել