211652_close_icon
views-count5204 դիտում article-date 11:25 07-11-2019

Մեսրոպ Առաքելյան. Արթուր Վանեցյանը իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ

ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է», գրել է Մ. Առաքելյանը: Նշենք, որ հարցին անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ՝ Արսեն Թորոսյանը, որը գրել է. «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»:

Նմանատիպ նյութեր