211652_close_icon

Իրականում, Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը ՖԲ-ում էլ չունի աջակցություն․ Մեսրոպ Առաքելյան

views-count1507 դիտում article-date 17:30 29-12-2024
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը էլի գլուխ է գովում, որ իր վիդեոները ՖԲ-ում ունեն միլիոնավոր դիտումներ։

Իրականում, Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը ՖԲ-ում էլ չունի աջակցություն։

Երբ հանում ես անձնական, ընտանեկան վիդեոները, որը սերիալ նայող ազգի համար միշտ հետաքրքիր է, ով էլ լինի, տակը բան չի մնում։

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական, աշխատանքային վիդեոները միջինում դիտել են 122,000 անգամ, որը կազմում է ընտրողների ընդամենը 4,7%-ը (ֆեյքերն ու դրսի դիտումներն էլ հաշված)»։

Նմանատիպ նյութեր