Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա Գևորգ Էմինի «Բանաստեղծություններ երկու լեզվով» գրքի շնորհանդեսը
Այս տարի լրանում է հայ նշանավոր գրող և թարգմանիչ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը:
Հայ-Ռուսական համալսարանի Ֆադեյ Սարգսյանի անվան լսարանում նոյեմբերի 7-ին՝ ժամը 14։40-ին, տեղի է ունենալու գրողի «Բանաստեղծություններ երկու լեզվով» գրքի շնորհանդեսը:
Ժողովածուն հրատարակել է Հայ-Ռուսական համալսարանը։ Այն ներկայացնում է բանաստեղծությունների շարք, որը ռուսերեն են թարգմանել հայտնի բանաստեղծներ և թարգմանիչներ: