211652_close_icon
views-count1999 դիտում article-date 15:37 20-06-2016

Տեղի կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան այցին նվիրված «Հայ ուխտավորները Հռոմում» անգլերեն գրքի շնորհանդեսը

Հունիսի 21-ին, ժամը 15:00-ին, «Հայ գիրք» գրախանութում տեղի կունենա Վարդան Դևրիկյանի «ARMENIAN PILGRIMS IN ROME» («Հայ ուխտավորները Հռոմում») անգլերեն գրքի շնորհանդեսը: ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Գիտական կամուրջներ» ՀԿ-ն հրատարակել է Վարդան Դևրիկյանի «ARMENIAN PILGRIMS IN ROME» («Հայ ուխտավորները Հռոմում») խորագրով անգլերեն աշխատությունը՝ նվիրված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին: Հռոմի Պապին տարբեր երկրներ այցելությունների ժամանակ սովորաբար ուղեկցում են մեծ թվով հոգևորականներ, լրագրողներ և ուխտավորներ: Նաև այցելությունը գտնվում է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և սովորաբար նշվում է տվյալ երկրի Հռոմեական եկեղեցու և Հռոմի հետ ունեցած պատմամշակութային և եկեղեցական առնչությունները: Գրքում պատմաաղբյուրագիտական հիմքի վրա հանրամատչելի տարբերակով ներկայացվում են այս հարցերը: Գիրքը օտար ընթերցողներին և լրատվամիջոցներին կներկայացնի հայության Հռոմի սրբավայրերի և Հռոմեական եկեղեցու հետ ունեցած առնչությունները: Գրքի միջոցով ընդգծվում է այն գաղափարը, որ չնայած դժվարին և ողբերգական ժամանակներին՝ հայ ժողովուրդը միշտ էլ մաս է կազմել եվրոպական հանրությանը և արժեհամակարգին, ինչն արտահայտվել է որպես հայ միջնադարյան աշխարհայացքի ունիվերսալիզմի արտահայտություն:

Նմանատիպ նյութեր